Դեկտեմբերի 9-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա «Արևելյան գործընկերություն՝ ուղի Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո» ամփոփիչ համաժողովը:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությանը, համաժողովն անցկացվում է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ: Համաժողովը կբացեն խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանում ԵՄ դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը և այլք:
Կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ համաժողովի նպատակն է ամփոփել Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքները, քննարկել խնդիրները, որոնք ծառացել են երկրի առաջ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունն Արևելյան գործընկերության շրջանակներում:











































