Ձեռնպահ կմնամ առաջիկա ընտրությունների անցկացման որևէ ժամկետ հնչեցնելուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Վերջինս նշեց, որ Ընտրական օրենսգիրքն ամրագրել է իրավակարգավորումներ, և երբ նշանակվում է արտահերթ ընտրության օրը, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:
«Թե երբ կնշանակվեն արտահերթ ընտրությունները, բացառապես քաղաքական ուժերի որոշման խնդիրն է»,- ասաց նա:








































