Wednesday, 01 07 2026
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար

Երեխաները մեզ համար գերագույն արժեք են. Արա Բաբլոյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:

Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան ու պետական հոգատարությամբ շրջապատված անհոգ, երջանիկ մանկություն, լիարժեք կրթություն:

Միշտ սիրե՛ք ազնիվն ու բարին, իսկ այն պաշտպանելու համար կարդացե՛ք, սովորե՛ք, դարձե՛ք խելացի եւ ուժեղ, ինչպես ձեր սիրած հեքիաթների հերոսները:

Իսկ ձեզ, սիրելի՛ ծնողներ, շնորհավորում եմ Ծնողների համաշխարհային օրվա առթիվ եւ մաղթում, որ լավագույնս կատարեք ձեր պարտքը մանուկների նկատմամբ: Երեխաները մեզ համար գերագույն արժեք են: Դա ամրագրված է մեր ազգային արժեհամակարգում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում ու նաեւ բազմաթիվ օրենքներում, որոնք մշտապես կատարելագործվում են:

Այսօր նաեւ պիտի երախտագիտության ու գնահատանքի ջերմ խոսքեր ուղղենք բժիշկներին, մանկավարժներին, սոցիալական աշխատողներին, այն միջազգային ու հասարակական կառույցներին, որոնք ամենօրյա աշխատանքով ապահովում են երեխաների լիարժեք ու ներդաշնակ զարգացման իրավունքները:

Եւ միասին օգնելով այսօր խնամքի ու հոգատարություն կարիք ունեցող մանուկներին՝ մենք կկարողանանք ստեղծել այն միջավայրը, ուր մեր երեխաների մանկությունն ու իրավունքները պաշտպանված կլինեն:

Իմ փոքրի՛կ բարեկամներ, Հայաստանի փոքրի՛կ քաղաքացիներ, կրկին մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն, երջանիկ մանկություն եւ ձեր բոլոր երազանքների իրականացում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում