Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները երեկ պատանդ են վերցրել 4 թուրք զինծառայողների: Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Դիարբեքիր նահանգում: Զինվորականները վերադառնում էին զորամաս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի քննություն հանձնելուց հետո, երբ զինված գրոհայինները կտրել են նրանց ճանապարհը:
Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները ստուգել են զինծառայողների փաստաթղթերն ու նրանց տարել անհայտ ուղղությամբ:
Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ ջոկատայինները ավիացիայի աջակցությամբ անցկացնում են պատանդներին գտնելու ու փրկելու լայնամասշտաբ օպերացիա:









































