Սաուդյան Արաբիայի արքայադուստր Հայֆա բինտ Աբդալլահ Ալ Սաուդը հայտնվել է Vogue Arabia ամսագրի շապիկին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հեղինակավոր ամսագրի շապիկի լուսանկարում Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավորի դուստրը նստած է կարմիր կաբրիոլետի ղեկին:

Նշվում է, որ այս լուսանկարի ընտրությունը պայմանավորված է այն փաստով, որ 2018 թվականի հունիսից այս երկրում կանանց կթույլատրվի ավտոմեքենա վարել՝ թույլտվություն չստանալով արական սեռի խնամակալից:
Ամսագրում տեղ գտած մյուս լուսանկարներում Հայֆան արաբական ու եվրոպական զգեստներ է կրում:













































