Tuesday, 23 06 2026
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ

ԱՄՆ-ն քննադատել է Թուրքիային կրոնական ազատությունների սահմանափակման համար․ Անկարան արձագանքել է

ԱՄՆ պետքարտուղարության պատրաստած «Կրոնական ազատությունների վիճակն աշխարհում․ 2017-ին» զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում տիրող իրավիճակին, փոխանցում է CNN Turk-ը։

Զեկույցի հեղինակները քննադատել են Թուրքիայի իշխանություններին՝ կրոնական հողի վրա բռնաճնշումների իրականացման ու երկրում կրոնական ազատությունների սահմանափակման համար։

Զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ գործազուրկ են մնացել՝ թուրք կրոնական քարոզիչ, «Հիզմեթ» կրոնական խմբավորման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդը լինելու պատճառով։ Հիշեցնենք, որ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը նախաձեռնելու համար։

ԱՄՆ պետդեպի զեկույցում ուշադրություն է հրավիրվել նաև ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի դեպքի վրա։ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են անցյալ տարեվերջին՝ միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:

Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

ԱՄՆ պետդեպի զեկույցին արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Կառույցը հայտնել է, թե զեկույցն օբյեկտիվ չէ և պարունակում է նախորդ տարիներին Թուրքիայի դեմ անհիմն մեղադրանքների կրկնությունը։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ իրենց երկրում կրոնական կամ էթնիկ պատկանելիությունից ելնելով՝ մարդիկ հետապնդումների չեն ենթարկվում, իսկ ահաբեկչության հետ կապի համար դատարանի առաջ կանգնածների դեպքերը չի կարելի ներկայացնել այս կոնտեքստում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում