ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հեռախոսային զրույցի ժամանակ իշխանություններին և ընդդիմությանը երկխոսության կոչ է արել, հաղորդում է РИА «Новости»-ն:
«Պան Գի Մունը խոր անհանգստություն է հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ բռնության կիրառումն անթույլատրելի է, և բոլոր շահագրգիռ կողմերին երկխոսության կոչ է արել: Գլխավոր քարտուղարը ողջունել է նախագահի՝ իրադրությունը թուլացնելու նպատակով խորհրդակցությունների անցկացման նախաձեռնության վերաբերյալ հավաստիացումները»,-հաղորդում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո ծառայությունը:











































