Գերմանիայի ձեռնարկությունների մեծ մասում ընդունված աշխատանքային շաբաթի տևողությունը 40 ժամ է, սակայն հետազոտողների կարծիքով՝ 40-ից բարձր տարիք ունեցողների համար աշխատանքային լրիվ օրը կարող է լուրջ հետևանքներ ունենալ՝ գրում է segodnya.ua-ը:
Մելբուռնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ 40-ից բարձր տարիք ունեցող աշխատակիցների առողջության և մտածական կարողությունների վրա բացասաբար է ազդում երկարատև աշխատանքը:

Հետազոտություններին մասնակցել են 3,5 հազար կանայք և 3 հազար տղամարդիկ: Գիտնականները համեմատել են մասնակիցների աշխատանքային ժամերի քանակը հոգեբանական թեստերի արդյունքների հետ:
Արդյունքները ցույց են տվել, որ շաբաթական 40 ժամ աշխատած մասնակիցները ավելի վատ մտածական հմտություններ են ցուցաբերել, քան աշխատանքային ոչ լրիվ օր անցկացրած մասնակիցները:












































