ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում մեղավոր է ճանաչվել իրեն սաուդյան արքայազն անվանող խաբեբան։ Այս մասին գրում է Associated Press-ը։
47-ամյա Էնթոնի Ջիգնակը խոստովանել է, որ խաբել է տեղի գործարարներին, իրեն Սաուդյան Արաբիայի արքայազնի տեղը դնելով, և նրանցից միլիոնավոր դոլարներ է ստացել՝ «ներդրումների» համար,– հաղորդել է Մայամի քաղաքի դաշնային դատախազը։

Նաև հաղորդվում է, որ տղամարդը դիվանագիտական համարներով Ferrari է վարել, նպատակ է ունեցել քաղաքում հյուրանոց գնել, իսկ իրա տան մուտքի վրա ցուցանակ է եղել, որի վրա «Սուլթան» է գրված եղել։
Դատախազի խոսքերով՝ Ջիգնակին «բանտի երկար տարիներ են սպասում»։
Դատավճռի հրապարակումը օգոստոսին է նշանակված։










































