Հայաստանի նախկին իշխանությունների օրոք ԱՄՆ-ն կասեցրել էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին տրվող օգնությունը։ Իշխանության փոփոխությունից հետո խոսաակցություններ եղան, որ Վաշինգտոնը կարող է վերականգնել այս օգնության տրամադրումը։ Այս հարցի վերաբերյալ այսօր որոշ պարզաբանումներ ներկայացրեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը։
Ռիչարդ Միլսը մասնավորապես նշեց, որ իրենք մշտական ակտիվ կապի մեջ են և աշխատում են Հայաստանի գործող իշխանությունների հետ։ Կոնկրետ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գծով նոր պայմանավորվածություններ կա՞ն, թե՞ ոչ, դեսպանը չասաց։ Բայց Ռիչարդ Միլսը նշեց, որ հիմա կառավարության հետ քննարկում են նման ծրագրի իրագործման հնարավորությունն ու հավանականությունը։










































