Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն դիմել է ՕՊԵԿ-ին՝ խնդրելով աջակցել երկրին ԱՄՆ-ի «ապօրինի, միակողմանի, էքստարածքային» պատժամիջոցների պայմաններում։ Այս մասին հաղորդում է Reures-ը՝ վկայակոչելով ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար, ՕՊԵԿ-ի նախագահ Սուհեյլա էլ Մազուրիին Զանգանեի հղած նամակը։
«Ես կցանկանայի․․․ՕՊԵԿ-ի կանոնդարության 2-րդ հոդվածի համաձայն, որտեղ ընդգծվում է անդամ-երկրների անհատական և հավաքական շահերի պաշտպանությունը, դիմել կազմակերպության աջակցությանը»,-գրել է Զանգանեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու և երկրի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին։









































