Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել «Եվրոմայդանի» մասնակիցներին՝ չնստել բանակցությունների սեղանի շուրջ, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նրա խոսքով ՝ գլխավոր նպատակը «Յանուկովիչին արտահերթ և անհետաձգելի իշխանությունից հեռացնելն է»:
«Մի՛ զիջեք. ոչ մի քայլ հետ: Իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ չնստեք»,- հայտարարել է Տիմոշենկոն:
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երբեք ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր չի ստորագրի:







































