Արդեն հայտնի է «Մալեֆիսենտա–2» ֆիլմի կազմը։ Կինոֆիլմի առաջին մասի գլխավոր դերերը խաղացել են Անջելինա Ջոլին՝ հենց Մալեֆիսենտային, և երիտասարդ հոլիվուդյան դերասանուհի Էլ Ֆանինգը, ով ֆիլմում կատարել է Ավրորայի (Քնած գեղեցկուհու) դերը։

Instagram-ի իր էջում Էլը զվարճալի սելֆիներ է հրապարակել Անջելինա Ջոլիի հետ։ Լուսանկարներում դերասանուհիները սպիտակ խալաթներով են՝ նկարահանման հրապարակի վագոնների մոտ։

Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պատրաստվում է վերջ դնել դերասանուհու կարիերային և արդեն հայտնի են ճշգրիտ ժամկետները։ Վերջին ֆիլմը, որտեղ Անջելինան նկարահանվում է, «Մալեֆիսենտա–2» է լինելու։










































