Երեկ նյու Յորքի Լինքոլն-կենտրոնում տեղի է ունեցել American Songbook-ի գալա երեկույթը՝ ի պատիվ NWO-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Պլեպլերի: Միջոցառման հյուրերի թվում է եղել նաև 50-ամյա դերասանուհի Նիքոլ Քիդմանը:

Երեկույթի ընթացքում Նիքոլին ուղեկցել է նրա ամուսինը՝ Քիթ Ուրբանը: Ի հեճուկս իրենց բաժանման մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերի՝ զույգը ի ցույց է դրել իրենց ջերմ զգացմունքները. լուսանկարիչները արձանագրել են նրանց կրքոտ համբույրը: Այդ փաստը և այն, որ վերջերս Քիթը կնոջ համար ռոմանտիկ երգ էր երգել, հերքում են նրանց բաժանման մասին ասեկոսեները:











































