Saturday, 13 06 2026
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է

Նոր կառավարության նշանային ազդակը ռուսաստանահայ օլիգարխիային

Հայաստանի բարձրավոլտ էլցանցերի հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը չեղարկվել է և ուժի մեջ չի մտնի 2018 թվականին, ինչպես սպասվում էր: Լուրն ինքնին հետաքրքիր է, քանի որ առնչվում է Հայաստանի պետական ռազմավարական կարևորագույն ենթակառուցվածքներին, սակայն առավել հետաքրքիր է դառնում այն, որ հավատարմագրային կառավարման իրավունքը 2017 թվականին պայմանագրով տրվել էր «Տաշիր Կապիտալ»-ին, որն ուժի մեջ պետք է մտներ 2018-ին: Իսկ «Տաշիր Կապիտալ» ընկերությունը պատկանում է ռուսաստանահայ օլիգարխիայի խոշոր ներկայացուցիչ կամ պարզապես գագաթ հանդիսացող Սամվել Կարապետյանին, որն արդեն իսկ «Հայաստանի էլցանցեր» ընկերության սեփականատերն է: Իհարկե, ԲԷՑ սեփականատեր նա չէր դառնալու, այլ միայն հավատարմագրային կառավարիչ:

Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ պայմանագիրը չեղարկվել է, որովհետև դրանում եղել են պետության համար ոչ ձեռնտու կետեր: Սա ըստ էության զարմանալի չէ ոչ միայն ընդհանրապես, երբ խոսքը վերաբերում է պետգույքի տնօրինմանը՝ այստեղ պետությունն ու հանրությունը սովորաբար եղել են դե ֆակտո վճարողի, ոչ թե շահողի դերում, այլ մասնավորապես նաև հենց Սամվել Կարապետյանի դերակատարման մասով, որ նա ստանձնել էր Հայաստանի ներքին կյանքում Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակումից հետո:

Տվյալ պարագայում Սամվել Կարապետյանն իրենով ասոցացնում էր ընդհանրապես ռուսաստանահայ խոշոր կապիտալը, որը Կարեն Կարապետյանի վարչապետական գործունեության ընթացքում դիտարկվում էր նրա «ծանր հրետանին»: Եվ այդ իմաստով «Տաշիր Կապիտալ»-ի հետ հավատարմագրային կառավարման պայմանագրի վերանայումը դառնում է նոր կառավարության նշանային, խորհրդանշական քայլ հենց այդ երևույթի իմաստով: Դա ազդակ է, որ հայկական պետությունն ու պետականությունը չպետք է դիտարկվեն իբրև «հավելյալ տարածք», որը կտա գործունեության ավանդական մեխանիզմներով առավել մեծ շահույթներ ստանալու հնարավորություն՝ ի հաշիվ պետական շահերի:

Այստեղ անշուշտ առկա է շատ կարևոր մի խնդիր: Ռուսաստանի հայկական կապիտալը համահայկական ներուժի մի կարևոր մաս է, և խնդիրը այստեղ պետք է լինի այդ ներուժը Հայաստանի պետության շահերին ծառայեցնելը, պետականության ամրապնդմանը և վերափոխմանը ծառայեցնելը, որքան էլ դա ներկայումս թվում է մի շարք առումներով բարդ և գրեթե անլուծելի, հակադիր շահերի գոտում գտնվող իրողություն: Իրականում այդ խնդիրը պահանջում է լուծում, և լուծումը թերևս հնարավոր է հետևողական և շարունակվող աշխատանքի պարագայում՝ փորձելով գտնել ընդհանուր հիմնարար շահեր հայկական պետականության արդիականացման առանցքով:

Հարցն այստեղ այն է, որ պետությունը պետք է լինի գերագույն նպատակ, ոչ թե գործիք անձնական կամ խմբային հարցեր լուծելու համար: Նպատակ, որը տալիս է ոչ միայն հնարավորություններ բոլոր հայերին, այդ թվում՝ Հայաստանից դուրս, այլ Հայաստանից դուրս բոլոր հայերին տալիս է նաև պաշտպանվածության և անվտանգության որոշակի հավելյալ հնարավորություններ: Պարզապես այդպիսին կարող է լինել արդիական հայկական պետությունը, որը քաղաքակիրթ միջազգային հանրության կարևոր մաս է, համաշխարհային կյանքի լիարժեք մասնակից, սուբյեկտ:

Ըստ այդմ՝ հստակ է, թե ինչ պետք է տալ այդ պետությանը՝ այն այդպիսին դարձնելու համար, ու ինչ ակնկալել՝ ի պատասխան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում