Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է Vanity Fair-ը։
Ըստ պարբերականի տվյալների՝ ռեալիթի–շոուի աստղը նախատեսում է ամերիկյան առաջնորդի հետ քննարկել 62-ամյա Էլիս Մարի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը, որը ցմահ ազատազրկված է առանց վաղաժամկետ ազատման իրավունքի՝ թմրանյութերի պահպանման և մաքսանենգության մեղադրանքով։ Ջոնսոնի վաղաժամ ազատման հարցը Քարդաշյանն ավելի վաղ քննարկել է Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշների հետ։
Սպասվում է, որ Քարդաշյանը խնդրելու է Թրամփին՝ ներում շնորհել կնոջը։ Հանդիպմանը ներկա են լինելու նաև Քուշները և Քարդաշյանի փաստաբանը։









































