Ուրբաթ օրն առաջին անգամ Լուսնի ուղեծիր է դուրս եկել առաջին չինական լուսնագնացը: Վայրէջքը նախատեսված է դեկտեմբերի կեսին` հայտնում է AFP-ն:
Թռիչքից 112 ժամ անց Yutu անվանումը կրող սարքը հասել է Լուսնի ուղեծիր: Այս առաքելության ավարտից հետո Չինաստանը կդառնա երրորդ երկիրը՝ ԽՍՀՄ-ից և ԱՄՆ-ից հետո, որը Լուսնի վրա սարք է տեղադրել:
Չինաստանի քաղաքական գործիչները տիեզերական ծրագիրը գնահատել են որպես ակտիվ տեխնոլոգիական զարգացում: Համաձայն այս ծրագրի` 2020-ին Լուսնի վրա կկառուցվի մշտական տիեզերակայան:







































