Վերջին 10 տարիների վիճակագրական տվյալների համաձայն` ավելի շատ նոյեմբերին են մարդիկ ցանկանում ազատվել ավելորդ քաշից, քան մյուս ամիսներին: Բրիտանական սուպերմարկետների ցանցը հայտնել է ցածր կալորիականությամբ մթերքների պահանջարկի կտրուկ աճի մասին:
Մարդիկ գնել են ավելի շատ բանջարեղեն, կանաչեղեն և մրգեր: Նոյեմբեր ամսին ամենից շատ վաճառվել է բրոկոլի, կանաչ սմուզի, 30%-ով աճել է մանգոյի վաճառքը, 17%-ով` խաղողինը, 11%-ով՝ սեխինը:
Նոյեմբերյան դիետան կարելի է համեմատել միայն մայիս ամսվա դիետայի հետ, երբ մարդիկ ծովափնյա սեզոնից առաջ մտածում են իրենց կազմվածքի մասին:









































