Tuesday, 23 06 2026
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը

Բարձրավոլտի պայմանագիրը չեղարկվել է. ԲԷՑ-երի վրա աչք ունի Գագիկ Ծառուկյա՞նը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր իրավիճակ է առաջացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» շուրջ․ 1 տարի առաջ որոշվել էր ԲԷՑ-երը հավատարմագրային կառավարման հանձնել «Տաշիր» ընկերությանը։ Այս տարվա ապրիլի 12-ին Կարեն Կարապետյանի կառավարության նիստում այդ մասին որոշում կայացվեց, սակայն պայմանագիրը չստորագրվեց, կային որոշ կետեր, որոնք դեռ չէին հստակեցվել։

Մենք տեղեկացանք, որ օրերս չեղարկվել է կառավարության որոշումը, և խոսակցություններ կան, որ ԲԷՑ-երի այլ հավակնորդներ են հայտնվել, մասնավորապես՝ նման մտադրություն ունի Գագիկ Ծառուկյանը, ու նաև դրանով էր պայմանավորված էներգետիկայի նախարարի պորտֆելը վերցնելը։

Մեր հարցին ի պատասխան՝ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն ասաց․ «Որոշումն արդեն կայացվել է՝ բարձրավոլտը մնալու է պետական հիմնարկ, ինչ կարգավիճակ որ ուներ նախկինում. ես այս պահին դադարեցրել եմ պայմանագրի գործունեությունը»։

Ե՞րբ եք դադարեցրել։ «Մեկ շաբաթ է»։ Ինչո՞ւ։ «Որովհետև այդ դեպքում ավելի արդյունավետ կառավարում կիրականացվի»։ Տեսակետ կա, որ ՀԷՑ-երն առանձնապես շահույթով չեն աշխատում, և ԲԷՑ-երը հավատարմագրային կառավարման էին տրվում «Տաշիր»-ին՝ որպես կոմպենսացիա ոլորտի ապագա զարգացման համար, ավելին՝ խոսակցություններ կան, որ ձեր որոշման «արդյունքում» հնարավոր է աշնանը էլէներգիայի գինը 5 դրամով բարձրանա, առավել ստույգ՝ գազի գինը ճշգրտվելուց հետո, երբ կլրանա Ռուսաստանի տված 1 տարվա ժամկետը՝ գազի հաստատուն գինը չփոխելու հետ կապված։

«Մեկընդմիշտ իմացեք՝ էլէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում, դա բացառվում է»։ Իսկ գազի՞։ «Գազի մասին այս պահին որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց Գրիգորյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում