Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակներում «Բավարիա»-ն 7:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել «Վերդեր»-ի նկատմամբ:
Այդպիսով, Գվարդիոլան առաջին մարզիչն է դարձել Բունդեսլիգաjի պատմության մեջ, ով պարտություն չի կրել մրցաշրջանի մեկնարկային 15 հանդիպումներում: 2013/14 թվականների մրցաշրջանում մյունխենցիները 13 հաղթանակ են տարել և երկու անգամ ոչ-ոքի խաղացել:
Նշենք, որ իսպանացի մասնագետը գերազանցել է Կարլ Հայնց Ֆելդկամպի նվաճումը, ով «Կայզերսլաուտերն»-ի գլխավորությամբ 1978/79 թվականների մրցաշրջանում 14 հաղթանակ է տարել:









































