Դանիական Կոպենհագենն ու շվեդական Մալմեն մետրոյի գծի շինարարություն են նախատեսում, որը միացնելու է երկու քաղաքները Էրեսուն նեղուցի միջով։ Այս մասին հաղորդում է The Local-ը։
Երկու քաղաքների քաղաքապետերը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մետրոն կարող է կառուցվել 2035 թվականին։ Տրանսպորտային գիծը աշխատատեղեր է ապահովելու, կրճատելու է երթևեկության ժամանակը և մեծացնելու է ներդրումային ներուժը։
Նախնական տվյալներով, մետրոյի գնացքը մեկնելու է ամեն մեկ ու կես րոպեն մեկ, երկու քաղաքների միջև ուղևորության ժամանակը 23 րոպե է կազմելու, երկու անգամ քիչ, քան ներկայումս է՝ կամուրջի վրայով։
Ըստ նախնական հաշվարկների նախագիծը մոտ չորս միլիարդ եվրո է արժենալու։