Անցյալ ամիս արևմտյան մամուլը հաղորդել էր, որ Քեյթ Միդլթոնի կրտսեր քույրը հղի է իր առաջնեկով։ Պաշտոնապես Փիփա Միդլթոնն ու իր ամուսինը՝ Ջեյմս Մեթյուզը չէին մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն երեկ պապարացիներին հաջողվել է նկարել աղջկա հղի փորը։

Փիփան և Ջեյմսը հիմա գտնվում են Փարիզում, ուր եկել են թենիսի մրցաշարի։ Հղի գեղեցկուհուն ամուսնու հետ նկարել են մարզադաշտի մուտքի մոտ։
Լուրերի համաձայն՝ Փիփան աշնանն է ծննդաբերելու։










































