Ավստրալացի ամուսինները դատարանին խնդրել են երկրից արտաքսել իրենց, որդուն, որը ծախսել է իրենց հաշվի ամբողջ գումարը և սնանկացրել ծնողներին: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
Ջիլ և Թոնի Լյուիսները հայտարարել են, որ այլևս չեն ցանկանում տեսնել իրենց որդուն՝ Ռասելին, այն բանից հետո, երբ վերջինս ներխուժել է իրենց բնակարան, գողացել քարտային հաշվի տվյալները և դատարկել նրանց բանկային հաշիվները: Արդյունքում ամուսինները պարտք ունեն 47 000 ավստրալական դոլարի չափով:
Լյուիս ամուսինները արձակուրդն անցկացնելու համար մեկնել են Մեծ Բրիտանիա: Տեղ հասնելուն պես նրանց հայտնել են, որ իրենց հաշիվներից հանված է ամբողջ գումարը: Ծնողները տեղյակ չեն եղել, որ դա իրենց որդին է արել: Ավստրալիա վերադառնալուց հետո բացահայտվել է իրողությունը: Ռասելին խարդախության համար դատապարտել են 3,5 տարի ազատազրկման:








































