Մեգան Մարքլը և արքայազն Հարին իրենց հարսանեկան ուղևորությունը կնախաձեռնեն դեպի Կանադա, այլ ոչ Նամիբիա: Այդ մասին գրում է TMZ-ը:
Նշվում է, որ Սասեքսի դուքսը և դքսուհին կանցկացնեն իրենց մեղրամիսը Fairmont Jasper Park Lodge պանսիոնատի Outlook Cabin-The Royal Retreat տնակում:
![]()
Պանսիոնատը տեղակայված է Կանադայի ազգային Jasper զբոսայգում, որը բնական դրախտ է համարվում: Դքսուհու համար աշխատակիցները հատուկ հանդերձանք և քաղցրավենիք են պատվիրել:
Ներկա պահին հայտնի չէ, թե երբ է զույգը պատրաստվում ուղևորության մեկնել, սակայն տեղեկացվում է, որ ճամփորդության ընթացքում նրանց կուղեկցի Կանադայի և Բրիտանիայի անվտանգության աշխատակիցները:








































