Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից ազատ արձակված 85-ամյա ամերիկացի Մերիլ Նյումանը շաբաթ երեկոյան ԱՄՆ է վերադարձել` վայրէջք կատարելով Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում: Այս մասին հաղորդում է տեղի մամուլը:
Շաբաթ օրը Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են Նյումանին վտարելու մասին: Ամերիկացին նախ ժամանել է Պեկինի օդանավակայան, այնտեղից էլ ուղևորվել Սան Ֆրանցիսկո: Տեղի ժամանակով մոտ 09:00-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել քաղաքի օդանավակայանում:
Նախորդ շաբաթ ԱՄՆ-ը Փխենյանին կոչ է արել ազատ արձակել Նյումանին, ով ձերբակալվել էր հոկտեմբերին և ավելի քան մեկ ամիս կալանքի տակ էր գտնվում:









































