Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության փոխնախագահ Կիմ Յոն Չոլը մայիսի 29-ին ժամանել Է Պեկին, որտեղից կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու երկու երկրների ղեկավարների հնարավոր գագաթնաժողովի նախապատրաստման բանակցություններին: Yonhap հարավկորեական գործակալության աղբյուրների տվյալներով՝ նա Նյու Յորք թռիչքի տոմս Է պատվիրել:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Կիմ Յոն Չոլը ԱՄՆ կմեկնի ի պատասխան ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ վերջերս կատարած այցերի: Ինչպես սպասվում Է, պաշտոնյաները վերջնականապես կպայմանավորվեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման շուրջ: Պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, ինչպես սպասվում Է, կկայանա հունիսի 12-ին Սինգապուրում։








































