Վերջին 3 ամիսներին Չինաստանը հավանություն է տվել Ivanka Trump ընկերության 13 նոր ապրանքանշանների գրանցմանը, հաղորդում է USA.one-ը:
Ivanka Trump ապրանքանիշը շարունակում է նվաճել չինական շուկան, չնայած նրան, որ նախագահի դստերը Սպիտակ տանը պաշտոն ստանալուց հետո շահերի բախման մեջ են կասկածում: Բանն այնն է, որ Իվանկան ընկերության կառավարումը թողեց, երբ հոր խորհրդականը դարձավ և իր ակտիվներն ընտանեկան հիմնադրամ տեղափոխեց, սակայն նա շարունակում է իր բիզնեսից շահույթ ստանալ:
Ներկայում Ivanka Trump-ի առնվազն 25 ապրանքանշան Չինաստանում հաստատման է սպասում, մինչդեռ 36 ապրանքանիշ արդեն գրանցվել, իսկ 8-ը նախնական հավանություն ստացել:








































