Ջենիֆեր Լոպեսը, որ հայտնի է իր էքստրավագանտ ճաշակով, քայլել է Մայամիով սեքսուալ՝ մարմինը գրկող սև գույնի կոմբինեզոնով։ Համացանցում հայտնված լուսանկարները ֆոտոլրտեսների ձեռքի գործն են։
48 տարեկան Ջեյ Լոն կարող է պարծենալ իր շլացուցիչ կազմվածքով։

Իր զուգընկերոջ՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ զբոսանքի համար աստղը սպորտային կոմբինեզոն էր ընտրել։ Անկեղծ հագուստը ընդգծում էր նրա մարմնի ամեն մի ծալքն ու կլորությունը։ Վառ կերպարը լրացնում էին կարմիր պայուսակը, արևային ակնոցն ու սպիտակ սպորտային կոշիկները։










































