Մախաչկալայի «Անժի»-ն ու Կրասնոդարի «Կուբան»-ը ոչ-ոքի` 0:0 հաշվով ավարտեցին Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացած հանդիպումը:
Մախաչկալայի թիմը կարող էր առաջին հաղթանակը տանել Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում, եթե ռուս կիսապաշտպան Իլյա Մաքսիմովն ավելացված ժամանակում կարողանար դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն ընդգրկված չէր «Անժի»-ի հայտացուցակում:








































