Համացանցում Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանը երկնքից պատկերող տեսանյութ է հայտնվել:
Նկարահանումն իրականացվել է DPRK360 նախագծի շրջանակներում, որի նպատակն է ավելի բաց իմիջ ստեղծել ԿԺԴՀ-ի համար:
Հայտնի է, որ Հյուսիսային Կորեան բավականին փակ երկիր է, և ամեն ինչ չէ, որ կարելի է նկարահանել նրա տարածքում, սակայն սինգապուրցի լուսանկարիչ Արամ Պանին թույլ են տվել տեսախցիկով թռչել Փհենյանի վրայով:











































