17-ամյա ավստարալացի Դարս Մաքքեյը վթարի է ենթարկվել և ծանր վնասվածքներ ստացել, սակայն կարողացել է ձայնային օգնականի միջոցով շտապօգնություն կանչել՝ գրում է Sydney Morning Herald-ը:
Տղայի խոսքով՝ ինքն ընկել է մոտոցիկլետից ճնապարհի չերևացող հատվածում, որտեղով հազվադեպ են մեքենաներ երթևեկում: Դարսին բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, այդ թվում՝ ողնաշարի, և չի կարողացել շարժել ձեռքերն ու ոտքերը: Բարեբախտաբար, նրա գրպանից ընկել է iPhone-ը: Տղան խնդրել է Siri-ին շտապօգնություն կանչել և հայտնել է իր գտնվելու վայրը: 20 րոպե անց բժիշկները տեղում են եղել:












































