Apple-ը հրապարակել է օգտատերերի մասին տեղեկությունների փոխանցման վերաբերյալ պետհարցումների տվյալները՝ տեղեկացնում է iz.ru-ն:
Ընկերության ներկայացրած զեկույցի համաձայն՝ անցյալ տարվա երկրորդ կեսին ԱՄՆ իշխանություններից 16,25 հազար հարցում է ստացվել 8,25 հազար օգտատերերի տվյալների վերաբերյալ: Նշվում է, որ հարցումների թիվը մեկ տարվա ընթացքում գրեթե կիսով չափ աճել է:
Ընկերությունը նշում է, որ օգտատերերի մասին տեղեկությունների տրամադրման գծով հարցումները մեծ մասամբ դատախազական օրակարգեր կամ գողության, գաջեթի կորստի մասին դատական որոշումներ են:
Հաջորդ տարվանից ընկերությունը խոստանում է ընդլայնել զեկույցը: Մասնավորապես խոստանում է հրապարակել App Store- ից ծրագրերը հեռացնելու վերաբերյալ իշխանություններից ստացված հարցումների մասին տեղեկատվությունը:











































