Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում արտահերթ ընտրություն տեղի է ունենալու: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում, իսկ առանց ՀՀԿ-ի հնարավոր չի լինի արտահերթ ընտրություններ անցկացնել, Արծվիկ Մինասյանն ասաց. «Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում արտահերթ ընտրություն տեղի է ունենալու: Պետք է մենք դրան որպես պետություն պատրաստ լինենք, որովհետեւ ընտրական համակարգը պետք է փոփոխության ենթարկվի, որ հասարակության կողմից վստահությունն էլ ավելի բարձր լինի նոր քաղաքական պատկերի համատեքստում:







































