Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ապաքինվել է ազդրի վնասվածքից և վերսկսել մարզումներն ընդհանուր խմբի հետ: Նրա մասնակցությունը դեկտեմբերի 7-ին կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպմանը հարցական է: Սակայն Քրիշտիանուն կմասնակցի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության «Կոպենհագեն»-ի դեմ խաղում:
Հիշեցնենք` Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ»-ը կմրցակցի Խատիվայի «Օլիմպիկ»-ի դեմ: Պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին:
Իսկ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «արքայական ակումբ»-ը հանդիպում կանցկացնի «Կոպենհագեն»-ի դեմ: Այն կկայանա դեկտեմբերի 12-ին, հավանաբար, Ռոբնալդուի մասնակցությամբ:







































