Ռեյ Լոքսթոնը որպես գերեզմանափոր աշխատել է 40 տարի, սակայն մեկ ժամվա ընթացքում զրկվել է աշխատանքից անհաջող լուսանկարների պատճառով:
Լուսանկարում, որը տարածել են անգլիական Շեփթոն Մալեփ քաղաքի թերթերը, գերեզմանափորը առանց վերնաշապիկի ողջունում է լուսանկարչին՝ փոսի մեջ կանգնած, հաղորդում է The Daily Mail-ը:
Լոքսթոնը պնդում է, որ ձեռքով չի ողջունել լրագրողին, այլ փակել է աչքերը արևի շողերից պաշտպանվելու համար: Սակայն նման արդարացումները չեն բավարարել տեղի բնակիչներին, որոնց շատ է զայրացրել գերեզմանափորի պահվածքը:
«Ես շատ վրդովված եմ, ես լավ եմ կատարել իմ պարտականությունները, նրանք ոչ մի անգամ վատ բան չեն ասել իմ աշխատանքի վերաբերյալ»,- ասել է նա:











































