Tuesday, 30 06 2026
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը

Գնդակն արդեն երթևեկության մասնակիցների դաշտում է․ Ինչ կտա տուգանքների «համաներումը»

Տեսակետ կա, որ արագաչափերի արձանագրած տուգանքների «համաներումը» ամբոխահաճո քայլ է՝ ընդդեմ օրինապաշտ վարորդների: Վերլուծաբանների մյուս հատվածը կառավարության այս որոշումից հետո կանխատեսում են, որ շուտով մայրաքաղաքում արագաչափերի և տեսախցիկների թիվը կկրճատվի, և խնդիրները կսկսեն կարգավորվել ճանապարհային տեսուչի գրպանը 5 կամ 10 հազարանոց խցկելով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք օրինապաշտ վարորդները կարող են պահանջել իրենց մուծած տուգանքները վերադարձնել, նշեց. «Իհարկե՝ ոչ: Ամեն օր առնչվում եմ տասնյակ քաղաքացիների հետ և կարող եմ ասել, որ այս համաներումն արդեն խիստ անհրաժեշտ էր: Բայց ի՞նչ է նշանակում՝ ես բարեխղճորեն վճարել եմ տուգանքները… դրանով ծառայություն չեն մատուցել պետությանը, դա բխում է հենց իրենց շահերից, որ իրենց նկատմամբ հարկադրանքի միջոցներ չկիրառվեն»:

ՃՈ պետի տեղակալը նշեց, որ արձանագրած տուգանքների համաներման ժամանակ հաշվի է առնվել վաղեմության ժամկետը. «Եթե անձն ունի 50 000 տուգանք վճարելու պարտավորություն, և 3-4-5 տարի չի կարողացել վճարել, իրականում նրա ընտանիքին այս պարտավորությունը ավելի մեծ վնաս է հասցրել, քանի որ դրա պատճառով չեն կարողանում վարկ վերցնել, ինչ-որ բան ձեռնարկել»:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ վարչապետի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու և կարգավորումներ փոխելու հանձնարարությունը հիմնականում երկու խմբի է բաժանվում՝ առաջինը տուգանքների «համաներման» մասով էր, երկրորդը՝ վարչական ակտերի քանակի նվազեցման:

«Անհրաժեշտ ուսումնասիրություններ են տեղի ունեցել, որի արդյունքում պարզվել է, որ բողոքների հիմնական մասը վերաբերում է գծանշաններին, կայանման կանոնների խախտումներին: Մենք փորձում ենք վարչական ներգործության միջոցներից հանել տուգանքները, բայց թող թյուր կարծիք չստեղծվի, ՃՈ-ն արձագանքելու է ցանկացած իրավախախտման փաստին, բայց վարչական տուգանք նշանակելու փոխարեն կկիրառվի նախազգուշացում, ինչպես վարչապետն է ասել՝ «քաղաքացուն չպետք է դիտարկել որպես տուգանքի մատերիալ»:

Մեր զրուցակցի խոսքով՝ երթևեկության պահպանման մշակույթն արդեն ունենք, կարող ենք լինել օրինապահ քաղաքացի առանց պարտադրանքի միջոցների: «Գնդակն արդեն երթևեկության մասնակիցների դաշտում է, նրանք պետք է ապացուցեն, որ այս ամենն արդյունավետ է և ոստիկանությանը ստիպեն գնալ հետագա մեղմացումների և վարչարարության թեթևացման»,- ընդգծեց Ա. Խաչատրյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում