Էլվիս Փրեսլիի զամշե կոշիկներն ու սպիտակ լիմուզինը վաճառվել են Բևերլի Հիլզի Juliens աճուրդում 173 հազար դոլարով, հայտնոմ է RIA Novosti-ն:
1972թ. արտադրության Cadillac Fleetwood 75-ը պատկանել է երգչին ընդամենը 3 տարի, ինչից հետո նվիրվել է նրա հորեղբորը: Լիմուզինի բարում տեղադրված է ցուցանակ այն մասին, որ այն ստեղծվել է հատուկ Էլվիսի համար:
Լոտը վաճառվել է 96 հազար դոլարով: Մեքենայի հետ միասին դրա նոր տերն ստացել է Փրեսլիի լուսանկարը՝ նկարված լիմուզինում, ինչպես նաև երգչի անունով մեքենայի գրանցման թերթիկը:
Իսկ 43,5 համարի զամշե կոշիկները վաճառվել է 76,8 հազար դոլարով: Աճուրդի կազմակերպիչները այդ լոտը նախնական գնահատել էին 60-80 հազար դոլար:
Աճուրդում ներկայացված էր ավելի քան 800 առարկա, որոնք պատկանել են երգչին:












































