Tuesday, 23 06 2026
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը

Սպիտակի երկրաշարժից տուժածները 25 տարի է սպասում են օգնության. Deutsche Welle

2013թ. դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարին, որը խլեց ավելի քան 24 հազար մարդու կյանք: Քառորդ դար անց շուրջ 4500 ընտանիք շարունակում է ապրել տնակներում՝ սպասելով օգնության՝ գրում է գերմանական Deutsche Welle-ը:

Այդ ամենը տեղի է ունեցել չորեքշաբթի: 1988թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 11.41-ին 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց Հայաստանի Խորհրդային Հանրապետության հյուսիսային մասը: Հետևանքները կործանարար էին:

«Դա ամենասարսափելի բանն էր, որ երբևէ տեսել էի իմ կյանքում: Փողոցով արյան գետեր էին հոսում: Ես հիշում եմ՝ ինչպես էին նրանք երեխաների աճյունները դնում փողոցներում: Ես այնքան եմ լացել: 25 տարի է անցել, սակայն ես այդ օրը հիշում եմ ինչպես երեկ»,- ասել է երկրաշարժի ականատես Մանյա Գրիգորյանը, ով այսօր շարունակում է ապրել այդ շրջանում:

93-ամյա Գրիգորյանը սովոր է դժվարություններին: Նա անցել է Երկրորդ աշխարհամարտի, 1990-ականների Ղարաբաղյան պատերազմի և մի քանի երկրաշարժերի միջով: 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո ստիպված էր բանակվել վագոն-տնակում:

«Իմ կյանքը դժվար է: Հազիվ թե դա կարելի է կյանք կոչել: Այստեղ լոգարան չկա, ջեռուցում չկա: Ինչպե՞ս կարելի է ապրել այստեղ»,- ասել է Գրիգորյանը և հավելել, որ ամենածանր ձմեռներն են, երբ միջին ջերմաստիճանը կազմում է -10 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ ինքը տաքանում է գազի փոքրիկ շարժական վառարանով:

Գրիգորյանի վագոն-տնակը տեղակայված է Հայաստանի Գյումրի քաղաքի խարխուլ շրջաններից մեկում, որը 1988-ի երկրաշարժի տուժած քաղաքներից մեկն է: Փոշոտ փողոցները լի են աղբով: Խորհրդային Միության ժամանակ Գյումրին եղել է կարևոր արդյունաբերական քաղաք, մասնավորապես տեքստիլ արտադրության: Այժմ այն Հայաստանի ամենաաղքատ շրջաններից մեկն է:

Գայանե Ենոքյանը բնակվում է քաղաքի մյուս ծայրում: Նա 22 տարեկան է եղել երկրաշարժի ժամանակ և այդ օրը աշխատել է տեղի գործարանում, որի շենքը փլուզվել է: Սակայն Գայանեին հաջողվել է դուրս գալ փլատակերի տակից:

Ենոքյանը ևս ապրում է վագոն-տնակում, որը կոչում են «դոմիկ»: Տան պատուհանները պատրաստված են էժան պլաստմասսայից: «Առավոտյան այն սառում է: Դա իմ առողջական խնդիրների հիմնական պատճառն է: Իմ շորերը կեղտոտ են, որովհետև պետք է ջուր կրեմ դրանք լվալու համար, բացի այդ` գումար չունեմ մաքրող միջոց գնելու համար»,- ասել է նա:

Ենոքյանի մայրը մահացել է 2001թ.: Նա հավատացած է, որ մոր մահվան պատճառը մասամբ կապված է կենցաղային վատ պայմանների հետ:

Ծախսված պետական փողեր

Ենոքյանը և Գրիգորյանը երկուսն են Գյումրիում մեծաթիվ այն մարդկանցից, որոնք դեռևս սպասում են կացարանի, որը կառավարությունը խոստացել է նրանց այն բանից հետո, երբ վերջիններս կորցրեցին իրենց տները երկրաշարժից հետո: Խորհրդային Միությունը կառուցել է 4000 բնակարան նախքան 1991թ. փլուզվելը, իսկ վերջին 22 տարիների ընթացքում կառուցվել է ավելի քան 20 հազար բնակարան, սակայն դա դեռ բավական չէ:

«Հիմնական ենթակառուցվածքները` էլեկտրականություն, ջուր, դպրոցներ, ճանապարհներ, ավերվել էին»,- նշում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը և հավելում, որ ֆինանսական միջոցներ չկան ավելի հեռուն գնալու համար:

Մարգարյանի խոսքերով՝ բնակարան չունեցող ընտանիքներից շուրջ 3500-ը բնակարան ստանալու իրավունք չունեն կամ այն պատճառով, որ գյուղից տեղափոխվել են քաղաք աշխատանք գտնելու համար, կամ ունեցել են բնակարան և վաճառել են այն: Վերջինը վերաբերում է Սվետա Գաբրիելյանին՝ երկու երեխաների մորը, ով վաճառել է բնակարանը աչքի վիրահատության համար վճարելու համար:

Մարգարյանը նաև նշել է, որ որոշ բնակարաններ դեռ կկառուցվեն, որոնք մարդկանց կվաճառվեն ցածր գներով և հատուկ պայմաններով: Սակայն մինչ դա տեղի կունենա՝ մարդիկ մահանում են Հայաստանում խիստ ձմռան պայմաններում՝ ասում են տեղի բնակիչները:

«Երբ շատ ցուրտ է լինում, որոշ մարդիկ ուղղակի գնում են քնելու: Իսկ առավոտյան նրանց գտնում են սառցահարումից մահացած»,- ասել է Սվետա Գաբրիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում