Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Կիև և մեկնել ճաշելու ՈՒԴԱՌ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի հետ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին գրառում է կատարվել Սաակաշվիլիի Facebook-յան էջում:
«Այս րոպեներին Միխեիլ Սաակաշվիլին և Վիտալի Կլիչկոն ճաշում են երկուսով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՈՒԴԱՌ կուսակցության Գերագույն ռադայի պատգամավոր Մարիա Իոնովան ավելի վաղ հաղորդել էր, որ Սաակաշվիլին Կիևում ցուցարարների առաջ ելույթ կունենա շաբաթ օրը: «Նովոստի Գրուզիա» գործակալության փոխանցմամբ՝ Կիևում արդեն մի քանի օր է՝ գտնվում են Սաակաշվիլիի կուսակցության առաջնորդները: