Ես անհնար եմ համարում բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, հետևաբար դրանք պետք է հստակ տարանջատվեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, որոնք նախկինում եղել են քաղաքականության մեջ, այժմ ընդունում են նոր խաղի կանոնները: Ամեն դեպքում որևէ գործարար չպետք է զբաղվի քաղաքականությամբ, դա շատ հստակ է»»,-ասաց նա: