Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ունենք փայլուն երիտասարդներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը, ով մասնակցում էր Դեբեդում ՍՄԱՐԹ կենտրոնի բացման արարողությանը:
«Այս կենտրոնը բացառիկ է տարածաշրջանում և աշխարհում: Պետք է վատ ավանդույթներից հրաժարվել: Վերջին իրադարձությունները տեղի ունեցան հենց երիտասարդների շնորհիվ և նրանց ներուժը պետք է օգտագործել: Սա գյուղական համայնքներին ուղղված ծրագիր է: Սա հնարավորություն է տալիս երիտասարդներին գտնելու ելք դեպի աշխարհ»,-նշեց քաղաքագետը:










































