Երևանում կայացել է հանրահայտ բրիտանացի երգիչ, դաշնակահար և երգահան Էլթոն Ջոնի հանդիպումը սահմանափակ կարողություններով հայ երեխաների հետ: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով ուղեկցում է աստղին:
«Էլթոն Ջոնը ժամանել է Երևան իմ հրավերով: Նա այժմ շփվում է հիվանդ երեխաների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին»,- լրագրողներին ասել է նախագահը:
Էլթոն Ջոնը Հայաստան է ժամանել «Երևան՝ իմ քաղաք» բարեգործական ծրագրի շրջանակներում, որի նախաձեռնողը Արմեն Սարգսյանն է: Համաշխարհային կատարողի ինքնաթիռը Երևանում վայրէջք է կատարել մայիսի 26-ին, ինչից հետո Էլթոն Ջոնը ուղևորվել է ռեստորաններից մեկը, որտեղ ընթրել է նախագահի հետ: Այնուհետև Արմեն Սարգսյանը հաղորդել է հաջորդ տարի Երևանում համերգ տալու բրիտանացի երգչի ծրագրերի մասին:









































