Ճապոնական ավիացիայի կողմից 1941-ի դեկտեմբերին ամերիկյան «Փերլ Հարբոր» ռազմածովային ուժերի բազայի ռմբակոծման ժամանակ պատճառված ավերածությունների մանրամասն քարտեզը Նյու Յորքում Christie’s աճուրդի տան կողմից վաճառվել է 425 հազար դոլարով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Գնորդի անունը չի հաղորդվում: Լոտն աճուրդի էին դրել ամերիկացի հրատարակիչ Մալքոլմ Ֆորբսի ժառանգները: Ֆորբսն այն ձեռք էր բերել մոտ 20 տարի առաջ:
Ջրաներկով ու թանաքով պատրաստված փաստաթղթի հեղինակն է ճապոնացի օդաչու Միցուո Ֆուհիան: 1941 թվականի դեկտեմբերի 7-ին նա առաջինն է ազդանշան տվել ճապոնական օդանավերի՝ թիրախի դեմ դուրս գալու մասին: Ռմբակոծություններից հետո երեք շաբաթ անց՝ դեկտեմբերի 26-ին, նա կիրառել է այն կայսեր առջև զեկուցելու համար: Փաստաթղթի վրա դրված է ճապոներենով «հույժ գաղտնի» կնիքը:











































