Համային քիմիկատները, որոնք օգտագործվոււմ են վեյպի ջրիկ խյուսը պատրաստելու համար, կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Այս մասին նախազգուշացնում են ամերիկացի հետազոտողները:
Հյուսիսային Կարոլինայի համալսարանից Ֆիլիպ Կլապը հայտնել է էլեկտրոնային ծխախոտների ամենավտանգավոր համը: Պարզվել է, որ ցինամալդեգիդը, որն օգտագործվում է դարչինի համ հաղորդելու համար, ուժեղ բացասական ազդեցություն է թողնում թոքերի վրա: Բացի այդ, քիմիկատը թուլացնում է դիմադրողականությունը՝ այն խոցելի դարձնելով թոքերի ինֆեկցիաների նկատմամբ:









































