Ածխաթթու գազի խտության բարձրացումը մթնոլորտում կհանգեցնի հացահատիկային մշակաբույսերի բերքի նվազեցման, ինչպես նաև բրնձի սննդային արժեքի իջեցման՝ նախազգուշացնում են գիտնականները:
Ինչպես հաղորդում է Science Advances-ը՝ կլիմայի տաքացման չափով հացահատիկային մշակաբույսերի բերքը կպակասի: 2100 թվականին բրնձի և եգիպտացորենի բերքը կարող է ընկնել 20-40 տոկոսով:











































