«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց, որ նոր իշխանության առջև ծառացած են շատ խնդիրներ, որոնց լուծումը տեսնում է արտահերթ ընտրությունների մեջ:
Ալավերդյանի խոսքով՝ պետք է իշխանւթյունն ու հասարակությունը կարողանան միասին ամենօրյա աշխատանք տանել: Նրա պնդմամբ՝ այս ընտրական օրենսգրքով հնարավոր չի լինի վերջ դնել իրավունքների քաղաքական ոտնահարումներին: «Այս օրենսգիրքը շատ խայտառակ է: Մենք պետք է հասնենք նրան, որ Ազգային ժողովը արտացոլի հասարակության իրական պատկերը»:
Մանրամասնեը՝ տեսանյութում:







































