Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի ձախողված արտաքին քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Իսրայելի և Իրանի հակամարտության միջև որպես գլխավոր միջնորդ սկսեց հանդես գալ Ռուսաստանը։
Այս մասին գրում է CNBC-ի մեկնաբան, Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Շոն Մակֆեյթը։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ ելքը միջուկային գործարքից՝ Իսրայելի և Իրանի միջև պատերազմը գործնականում անխուսափելի է դարձրել, և եթե դա տեղի ունենա, այն ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներ կունենա։ Միակ երկիրը, որ այս պայմաններում կարող է խաղաղարարի դեր ստանձնել՝ Ռուսաստանն է։
Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով՝ Պուտինը լավ կապեր ունի ինչպես Իրանի, այնպես էլ՝ Իսրայելի հետ։









































