Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին՝ արտարժույթով պահվող խնայողությունները փոխանակել ազգային լիրի։ Նախագահն այս մասին հայտարարել է մայիսի 26-ին՝ էրզրումում ունեցած ելույթի ժամանակ։
Նրա կարծիքով՝ դա կօգնի ամրանդել լիրի կուրսը։
Էրդողանը նաև հայտարարել է, որ թուրքերը ծառայում են Ալլահին և ոչ թե՝ գործարար Ջորջ Սորոսին։
Տարվա սկզբից դոլարի նկատմամբ լիրի կուրսն իջել է 20%-ով։










































