Հնդկաստանի իշխանությունները մտադիր են խստացնել այն անչափահասների պատիժները, ովքեր մեղադրվում են բռնաբարության մեջ՝ այն բանից հետո, երբ 17-ամյա դատապարտյալին, ով մասնակցել էր ուսանողուհու խմբակային բռնաբարությանը, Նյու Դելիում դատապարտեցին 3 տարվա ազատազրկման:
Իշխանությունները մտադիր են այնպես անել, որ «այդքան հրեշավոր հանցագործությունների մեղավորները» պատժվեն այնպես, ինչպես չափահաս հանցագործները: Այսպիսով՝ 18 տարեկանից ցածր նման անձանց ևս կարող են դատապարտել մահապատժի:
Այս մասին գրում է Rosbalt-ը:










































