32-ամյա Իրինա Շեյքը վերջերս հաճախ է հայտնվում պապարացիների թիրախում։ Իսկ երեկ նրանց հաջողվել է մոդելին «անմահացնել» երկու տարբեր կերպարով։

Նախ նա Նյու Յորքի փողոցներից մեկում է հայտնվել ամառային կարմիր զգեստով և Saint Laurent ապրանքանիշի մարզակոշիկներով։ Նրա մազերը հետ էին սանրած, իսկ շպարի հավանական բացակայությունը թաքցնում էր արևային ակնոցը։
Երկրորդ կերպարն ավելի գործնական էր, սակայն ոչ առանց casual ոճի տարրերի։ Շեյքին նկատել են կարճ կապույտ զգեստով և երկար բաց կապույտ բաճկոնով։ Մոդելն այս անգամ բարձրակրունկ կոշիկներ չէր կրում։












































